08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այդ մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը, որն ուղեկցել է նրան: «Նոր տարի նոր ռեպրեսիաներ», գրել է բժիշկը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հրավիրվել է վարչություն ենթադրյալ բռնության կոչ կատարելու համար։ Դուրս գալուց հետո, նա մեկնաբանել է ոստիկանության հրավերքը.
«Պարզվում է ինչ-որ անհասկանալի պատգամավորուհի՝ Հերիքնազ մականունով, «գործ է տվել»՝ փորձելով մեղադրել ինձ բռնության կոչ կատարելու մեջ։
Փոքրիկս, սորոսիկս, իմ յուրաքանչյուր ելույթ պատրաստված է՝ մինչև անգամ ստորակետը, ձեր հիմարությունը ցույց մի տվեք, մենք առանց այդ էլ գիտենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։