2-3 օր մինչ հուվարի 11-ը, ու ամեն ինչ պարզ կլինի: Հնարավոր ստորագրվելիք պայմանագիրը գաղտնազերծելու պահանջով այսօր հավաք է իրականացվել Արդարադատության նախարարության դիմաց:
Նշենք, որ նախարարը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու հայտարարել, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, որեւէ պայմանագիր չկա, եւ ապատեղեկատվություն են շրջանառվող լուրերը, թե իրավական ընթացակարգ է անցնում փաստաթուղթ, որը հունվարի 11-ին Փաշինյանը Մոսկվայում պետք է ստորագրի Պուտինի, Ալիեւի հետ ու օրինականացնի պատերազմից հետո կատարված տարածքային զիջումները:
Թեման մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը: