Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն անցած տարվա դեկտեմբերի 30-ին ընթացիկ գներով կազմել է 59 հազար 679,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 հազար 717,1 դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի վիճակագրական ծառայությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 1,8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1,5 տոկոսով: