Շարունակվում է Թուրքիայից Ադրբեջան ռազմատրանսպորտային ինքնաթիռների հոսքը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, միայն երեկ 8 ինքնաթիռ է ուղեւորվել Ադրբեջան:
Մեկ օր առաջ էլ ռազմական 7 օդանավ էր Թուրքիայից մեկնել Ադրբեջան: Չի բացառվում, որ իրականացվում են Ադրբեջանում թուրքական զորքի տեղակայման աշխատանքներ:
Հավանաբար, նախապատրաստվում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հիմնումը: