01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Աշխարհում պանդեմիայի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 88 միլիոն 42 հազար 762-ի: Այս մասին հայտնում են Ջոնս Հոպկինսի համալսարանից:
Ամբողջ աշխարհում COVID-19 հիվանդությունից մահացածների թիվը մեկ օրում հասել է 1 մլն 898 հազար 530-ի, ապաքինվել է ավելի քան 62 մլն մարդ:
COVID-19-ով 5 մլն եւ ավելի վարակակիր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 21 մլն 547 հազար 43 վարակված, արձանագրվել է 365 հազար 208 մահվան դեպք, բուժվել է ավելի քան 13 մլն վարակակիր:
Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի քանակն անցած մեկ օրում հասել է 10 մլն 413 հազար 417- ի, մահացածների թիվը՝ մինչեւ 150 հազար 570-ի, ապաքինվել է ավելի քան 10 մլն մարդ:
Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում։ Այստեղ պանդեմիայի ընթացքում գրանցվել է 7 մլն 961 հազար 673 հիվանդ, որից մահացել է 200 հազար 298 մարդ, բուժվել է ավելի քան 7 մլն վարակակիր: