կարևոր
1933 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-08 14:32

Այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով պետք է շարժվենք: Մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել. Արծվիկ Մինասյան

Այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով պետք է շարժվենք: Մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել. Արծվիկ Մինասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց.  

«Արդարադատության նախարարը հայտարարեց, որ  չկա որևէ փաստաթւղթ արդարադատության նախարարությունում, և քանի որ ապագայում այդ փաստաթուղթը չի կարող օդից ծնվել, առանց նախարարությունում շրջանառվելու, ապա այս պահի դրությամբ հավաստիության կանխավարկածով պետք է շարժվենք: Բայց չի նշանակաում, որ մեր պայքարն ավարտում ենք: Հարց եղավ Շուռնուխի և Որոտանի հետ կապված, մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ: Շուտով Վարչական դատարան ենք ներկայացնելու պահանջ, մանրամասները այս պահին չնշեմ, որպեսզի հիմք ստեղծենք ետ բերելու և կանխելու ՀՀ տարածքների փոփոխությունները», – նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: 

Ռուբենք Մելիքյանն էլ իր հերթին հավելեց. «Ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ բոլորս արձանագրենք, որ նախարարը հաստատեց, որ նախարարությունում նման փաստաթուղթ գոյություն չունի, ինչպես նաև, որպես կառավարության անդամ, ասաց, որ նման փաստաթուղթ չի շրջանառվում: Չլինի, թե հունվարի 11-ից հետո ասվի, որ այս պահին չկար բայց կես ժամ հետո հայտնվել է նման փաստաթուղթ: Մենք ի գիտություն ընդունեցինք, բայց ես հետևություն կանեմ հունվարի 11-ից հետո: Իմ մտավախաությունները փարատված չեն»:  

Ավելի վաղ հայտնել ենք, որ քաղաքացիներն ակցիա են իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել Նիկոլ Փաշինյանի հունվարի 11-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։

Ռոստամ Բադասյանը, հանդիպելով նախարարության դիմաց հաավքված քաղաքացիների և լրագրողների հետ, ասաց, որ որևէ միջազգային պայմանագրի նախագիծ փաստաթուղթ չկա. Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Իրավաբան Ռուբեն Մելիքյանի ճշգրտող հարցին, թե եթե պայմանագիր չէ, այլ մեկ ուրիշ փաստաթուղթ, Արդարադատության նախարարը ասաց, թե որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։

«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես, որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին։ Կառավարությունում նման հարց չի քննարկվել, ես որևէ տեղեկատվություն նման պայմանագրի գոյության մասին չունեմ», - ասաց Ռուստամ Բադասյանը։