Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, դա ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Քաղաքացիները պահանջում էին հստակ տեղեկատվություն տրամադրել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ նախարարությունում այժմ ընթացակարգեր է անցնում փաստաթուղթ, որը Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրելու է և դրանով վավերացնելու է Հայաստանի սահմանամերձ տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք կարճ քննարկում են ունեցել նախարարի հետ և ինքը խնդրել է, որ նախարարը դուրս գա և պարզաբանում տա։
Բադասյանը վստահեցրեց, որ այդպիսի պայմանագիր գոյություն չունի, նման պայմանագիր չի ստացել Արդարադատության նախարարությունը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք վստահ լինել, որ որևէ փաստաթուղթ չկա, ի պատասխան Բադասյանը վստահեցնում է, որ Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր կամ միջազգային պայմանագիր, գոյություն չունի։
Մանրամասն՝ տեսանյութում․