կարևոր
1097 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 14:03

Հունվարի 1-8-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 138 դեպք

Հունվարի 1-8-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 138 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 40, անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 19, ընտանեկան բռնության՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցի հայտնաբերման և խուլիգանության՝ 5-ական, անձի առևանգման, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ավտոմեքենա փախցնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անառակաբարո գործողությունների, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 2-ական դեպք։

Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 111 պատահար. 10 մարդ զոհվել է, 176-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: