կարևոր
1871 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-08 12:39

Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են Ստեփանակերտը

Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են Ստեփանակերտը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

Մեկ օրում ռուս սակրավորները մաքրել են 5 հա տարածք, հայտնաբերել և հանել են 1105 պայթուցիկ իրեր ոչնչացման համար:

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 440 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարանաշինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 21 755 պայթուցիկ առարկա:

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում: