կարևոր
1030 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 12:04

Թթվածինը հիվանդների՞ն է պետք, թե՞ տնտեսությանը․ Էկոնոմիկայի եւ Առողջապահության նախարարության հեռակա բանավեճը կարանտինը երկարացնելու հարցի շուրջ

Թթվածինը հիվանդների՞ն է պետք, թե՞ տնտեսությանը․ Էկոնոմիկայի եւ Առողջապահության նախարարության հեռակա բանավեճը կարանտինը երկարացնելու հարցի շուրջ

Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը եւս 6 ամսով երկարացնելու՝ Առողջապահության նախարարության առաջարկին, քանի որ գտնում է ՝ տնտեսությանն այժմ թթվածին է պետք:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ Առողջապահության նախարարության խոսնակը շտապել է նախագծի մասին հատարարել, քանի որ այն չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ:

Առողջապահության նախարարության խոսնակն էլ, իր հերթին, ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է էկոնոմիկայի նախարարին Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի մասին եւ նշել, որ իրենց հեղինակած նախագծով տնտեսական գործունեության որեւէ տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում: «Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաեւ նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,- գրել է Նիկողոսյանը: