կարևոր
1189 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-08 10:02

Այսօր հունվարի 8-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 8-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 8, տարվա 8-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 357 (նահանջ տարիներին՝ 358) օր։

  • 1782՝ մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծն. 1700 թ.)։
  • 1819՝ ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (մահ. 1881 թ.)։
  • 1861՝ Ռուսական կայսրությունում տպագրվեց «Վոկրուգ սվետա» թերթի առաջին համարը։ 1896՝ մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծն. 1844 թ.)։
  • 1957՝ Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
  • 1965՝ ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ։
  • 1977՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ 7 մարդ, 37-ը վիրավորվեցին։
  • 2003՝ թուրքական «թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ։