կարևոր
2601 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-07 20:27

Մանե Գեւորգյանը հերքել է Ալիեւի հայտարարությունը, թե շուտով բացվելու է Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը

Մանե Գեւորգյանը հերքել է Ալիեւի հայտարարությունը, թե շուտով բացվելու է Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը

Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը հերքել է Ալիեւի հայտարարությունը, թե շուտով բացվելու է Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը, որի շուրջ պայմանավորվածություններ կան։

Փաշինյանի խոսնակը շեշտել է, որ «նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա»։ Սակայն այս դեպքում վարչապետի խոսնակը դիմել է բառախաղի, պնդելով, մեկ, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա, ու հետո արդեն հաստատել է, որ «Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեվելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ»:

Մանե Գեւորգյանը նաև անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին, կրկնելով Հայաստանի արգործնախարարության պաշտոնյայի ասածները։ Ի դեպ, սա բացառիկ դեպք է, երբ Փաշինյանի անունից հակադարձում են Ալիեւին՝ վերջին 2 ամիսներին։

Ադրբեջանի նախագահը սկսել է բավականին կոպիտ արտահայտություններ թույլ տալ, որոնց Փաշինյանից կամ նրա թիմակիցներից, ներկայացուցիչներից որեւիցե պատասխան չէր լսվում։ Փոխարենը՝ վարչապետն արագ արձագանքում ու խիստ պատասխաններ է հնչեցնում ներհայկական շրջանակներում իրեն քննադատողների հասցեին։