կարևոր
1524 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-07 19:57

Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտից» հեռացած Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ: Այս մասին  hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մելիքյանը  2020 թվականի ամառվանից գլխավորում էր «Ալաշկերտը»: 2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:

«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը կփոխարինի Արտակ Օսեյանին, ով  դեկտեմբերին հրաժարական էր տվել: