Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ»-ի կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»:
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալ»-ի կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:
«Ստալ»-ի կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրանիայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում Հայաստանի առաջնության 22 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական: