01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:
«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում: