կարևոր
1268 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-07 13:52

Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին

Անհանգստացնող և մտահոգիչ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի արձագանքը՝ Վաշինգտոնում ծավալվող զարգացումներին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԱՄՆ-ում բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ լինել օրենքի գերակայությանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Վաշինգտոնում վերջին ժամերին ծավալվող զարգացումները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը համարում է անհանգստացնող՝ հայտնելով իր մտահոգությունը ժողովրդավարական գործընթացի ամբողջականության վերաբերյալ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել ոչ միայն անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև ապահովել, որ բոլոր թեկնածուները, ստանալով անհրաժեշտ քանակությամբ քվե, զբաղեցնեն իրենց պաշտոնները սահմանված կարգով: 

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ իրավական համակարգն ապահովում է իշխանության սահուն անցումը, այդուհանդերձ այս գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ զսպվածությունը շարունակում է կենսական լինել նույնիսկ այնպիսի պետությունում, որտեղ կան այդպիսի ուժեղ ինստիտուտներ և հարգանք ժողովրդավարական նորմերի նկատմամբ Ոչ բռնության հրահրումը, ոչ էլ բռնությունը տեղ չունեն ժողովրդավարական գործընթացներում»,-ասված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքումնրանց մի մասը ներխուժել է շենքորտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: