կարևոր
2423 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-07 13:07

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը 2020թ․ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը երկու պալատների համատեղ նիստում հաստատեց երկրում նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաստատելով դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը:

Կոնգրեսի կողմից հավաստագրումը Միացյալ Նահանգներում ընտրված նախագահի հաստատման պարտադիր եզրափակիչ փուլն է։ Դրա անցկացումը պահանջում է ամերիկյան Սահմանադրությունը։ Կոնգրեսականները պետք է հավաստեն դեկտեմբերի 14-ին կայացած ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները:

Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ընդհատել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նիստը՝ ներխուժելով Կապիտոլիում։ Անկարգությունների հետեւանքով զոհվել է չորս մարդ, տուժել են ոստիկանության 14 աշխատակիցներ, Վաշինգտոնում պարետային ժամ է սահմանվել։