կարևոր
1952 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-07 14:20

Թրամփը իր նախագահության տարիներին երկիրը աղետի Է հասցրել. Ռոհանի

Թրամփը իր նախագահության տարիներին երկիրը աղետի Է հասցրել. Ռոհանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի Է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները:

«Երբ իշխանությունն անառողջ մարդ է ստանում, նա խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,-ասել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք Վաշինգտոնում հավաքվել էին նրա աջակցության ցույցին, գրոհել են Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր անցած ընտրությունների արդյունքները: Իրավապահները արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Վաշինգտոնի ոստիկանության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 4 մարդ։

Անցած քվեարկության արդյունքում ընտրված նախագահ է համարվում դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը: