կարևոր
1794 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-07 10:22

Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Եռաբլուրում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հունվարի 7-ին, հոգեհանգստյան կարգ է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նշենք, որ հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:

Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ Ծնունդը:

Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ: