կարևոր
1904 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-07 03:35

Ժողովրդավարությունը պետք է հարգվի. աշխարհն արձագանքում է Վաշինգտոնում տեղի ունեցածին

Ժողովրդավարությունը պետք է հարգվի. աշխարհն արձագանքում է Վաշինգտոնում տեղի ունեցածին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խայտառակ տեսարան է անվանել Վաշինգտոնում տեղի ունցածը:

«Խայտառակ տեսարաններ ԱՄՆ Կոնգրեսում: Միացյալ Նահանգները աշխարհով մեկ ժողովրդավարություն է տարածում և այժմ խիստ կենսական է, որ տեղի ունենա իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցում»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

«Ամերիկյան ինստիտուտների նկատմամբ բռնությունը մահացու հարված է ժողովրդավարության դեմ: Ես դատապարտում եմ նրանց: Ամերիկացի ժողովրդի կամքն ու ձայնը պետք է հարգվեն», - գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է CNN-ի մոսկովյան ծառայության նախկին ղեկավար Ջիլ Դոգերտի գրառմամբ.  «ԱՄՆ-ն այլևս երբեք չի կարողանա աշխարհին ասել, որ ժողովրդավարության տիպարն են»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը գրել է. «Շոկային տեսարաններ Վաշինգտոնում: Այս ժողովրդավար ընտրությունների արդյունքները պետք է հարգվեն»:

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլինը խիստ մտահոգիչ է համարել  Կապիոտլիումի տեսարանները. «Այս երեկո խորապես մտահոգիչ տեսարաններ ԱՄՆ Կապիտոլիումից: Պետք է հարգել ժողովրդավարական ձայները: Համոզված ենք, որ ԱՄՆ-ն կապահովի ժողովրդավարության կանոնների պաշտպանությունը»:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է. «Ես վստահում եմ ԱՄՆ ժողովրդավարության ուժին: Ջո Բայդենի նոր նախագահությունը կհաղթահարի այս լարված փուլը ՝ միավորելով ամերիկացի ժողովրդին»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն News 1130 Vancouver ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Կարծում եմ, որ ամերիկյան ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղ են, և հուսով եմ ՝ շուտով ամեն ինչ կվերադառնա նորմալի հունի»: