կարևոր
1250 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 23:15

2020-ին վերջին 22 տարում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է արձանագրվել

2020-ին վերջին 22 տարում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է արձանագրվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում խորացրել է մի շարք բացասական միտումներ։

«2020 թվականին վերջին 22 տարում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է արձանագրվել։ Ինչպես սպասվում է, տնտեսական ակտիվության անկման հետևանքով կաղքատանա ևս 18-ից մինչև 27 մլն մարդ»,- ասել է նա:

Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ աշխարհում «խորանում է գենդերային անհավասարությունը»:

«Եթե մենք ցանկանում ենք կոտրել աղքատության և հակամարտությունների արատավոր շրջանակը, պետք է ավելի հավակնոտ մոտեցում որդեգրել, որը հիմնված կլինի կայուն զարգացման համար ամրագրված երկու սկզբունքների վրա։

Առաջինը՝ փոխկախվածություն. չի կարող կայուն զարգացում լինել առանց խաղաղության և խաղաղության՝ առանց կայուն զարգացման։

Երկրորդ՝ ներգրավվածություն։ «Ոչ մեկին ետևում չթողնելու» պարտավորությունը պետք է լինի մեր ջանքերի կենտրոնում»,- ասել է նա։