կարևոր
2274 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-06 20:45

Գավառում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Niva-ն. վիրավորներից մեկը շտապօգնության բժիշկն է

Գավառում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Niva-ն. վիրավորներից մեկը շտապօգնության բժիշկն է

Գեղարքունիքի մարզում հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Ամիրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Գանձակ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկ Ասատրյանի վարած ГАЗ 32214 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ. Ասատրյանի ուղևոր, Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Գնել Սարգսյանն ու վարորդներից Ա. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություներով՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական կենտրոնին, վարորդն էլ աշխատում է նշված կենտրոնում, իսկ վիրավորներից Գ. Սարգսյանը՝ նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներից է: