կարևոր
2042 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-06 19:52

Արտակարգ դեպք Մարտունու ԲԿ-ում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Ռազմական ոստիկանության բաժանմունք

Արտակարգ դեպք Մարտունու ԲԿ-ում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Ռազմական ոստիկանության բաժանմունք

Գեղարքունիքի մարզում հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 35-ամյա Շերամ Հակոբյանն է, ով ոստիկանների կողմից հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ այնուհետև Շ. Հակոբյանը նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք:

Պարզվել է, որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես պայմանագրային զինծառայող: