կարևոր
1778 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-06 19:34

Նավթագազային պաշարներով հարուստ Կատարը դուրս է գալիս եռամյա շրջափակումից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տարին հաջող է սկսվել Կատարի համար: Նավթագազային պաշարներով հարուստ այդ երկիրը դուրս է գալիս եռամյա շրջափակումից:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը, որոնք 2017 թվականին պաշտոնական Դոհային մեղադրել էին ահաբեկչությանն աջակցելու համար ու խզել Կատարի հետ դիվանագիտական, առեւտրային եւ զբողաշրջային կապերը, Սաուդյան Արաբիայում համերաշխության եւ կայունության համաձայնագիր են ստորագրել՝ վերջ դնելով իրենց իսկ հայտարարած բոյկոտին:

Հաշտությանը հասնելու հարցում ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, որը եւս Սաուդյան Արաբիայում էր:

Թեմային անդրադառնում է Մարինե Մելիքսեթյանը: