կարևոր
1364 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 16:35

Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ շուտափույթ ապաքինում մաղթելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ 

«ՀՀ նախագահ, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս վիրուսը սահման և կարգավիճակ չգիտի, բայց մենք գլոբալ համերաշխության միջոցով կհաղթահարենք այս ճգնաժամը և դուրս կգանք ավելի ուժեղացած»,- գրել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով: