01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի տոնի առթիվ:
Սոցցանցերի գրառման մեջ Մխիթարյանը շեշտել է, որ հունվարի 6-ին հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որը նաև Աստվածահայտնության տոնն է:
«Այս տարի Սուրբ Ծննդի տոնը նշում ենք ծանր սրտով: Հայաստանն ու Արցախը պետք է հաղթահարի պատերազմի բարոյական և ֆիզիկական հետևանքները: Մենք պետք է նորոգենք նաև մեր հոգևոր վերքերը»,-գրել է նա:
Մխիթարյանն առանձնացրել է նաև, որ Հայաստանը պատերազմի հետքերը պետք է վերացնի այլոց աջակցությամբ ևս, ինչպես պատերազմի օրերին օգնության ձեռք մեկնեց «Ռոմա»-ն: «Վստահ եմ` մենք կվերականգնվենք. Կկառուցենք եկեղեցիներ, կգրենք օպերաներ…»,-գրել է կիսապաշտպանը:
Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Իսկ դեկտեմբերի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: