24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Հունվարի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մատուցմամբ տեղի ունեցավ Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավորն է: Սուրբ Եկեղեցու հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր: Խաչքավորը Սուրբ Խորան է բարձրանում ծիսական զգեստով`շապիկով և հողաթափերով: Ջրօրհնեքից հետո խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է իր տուն: Քահանան 40-րդ օրը՝ Տյառնընդառաջի տոնին, այցելում է խաչքավորի տուն՝ ընդառաջ գնալով Տիրոջ խաչին, օրհնում է տունը եւ խաչը վերադարձնում եկեղեցի: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, որոնք տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը: Խաչքավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի։
ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում: Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին ևս այցելել է Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար և մասնակցել Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին: