կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 12:50

Ջրօրհնեքի արարողության խաչքավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն է

Ջրօրհնեքի արարողության խաչքավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն է

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագին հաջորդել է Ջրօրհնեքը: Այս տարի Ջրօրհնեքի արարողության խաչի քավորը կրտսեր սերժանտ Գոռ Պետրոսյանն է։

«Գոռ Պետրոսյանի քաջության, հերոսության և անձնվեր նվիրումի շնորհիվ շատ և շատ հայորդիներ շարունակում են ապրել, գոհանալ և փառք տալ Աստծուն, որ տեսան այս օրը, աղոթակից եղան մեզ հետ։ Թող Աստված իր օրհնությունները իջեցնի Սուրբ ջրի մեջ, որ խաչը պահապան լինի հայոց ազգին, հայոց բանակին»,-պատարագի ընթացքում հայտարարեց քահանան։

Նա Պաշտպանության բանակի զորականներից է։ Ծնունդով  Շիրակի մարզի Աղին Գյուղից է։ 2019 թ-ին զորակոչվել է Մարտակերտի զորամաս, արժանացել է «Քաջարի մարտիկ» մեդալին։

Պատերազմի ընթացքում մասնակցել է Մարտակերտի մարտական դիրքերի պաշտպանությանը, ապա հետախուզական դասակով եղել է Մատաղիսում, մասնակցել է Ֆիզուլիի ինքնապաշտպանության մարտերին։ Եղել է «Մարտունի 2-րդ»-ում, Ճարտարում մասնակցել է դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցմանը։

Դեկտեմբերի 18-ին արժանացել է «Արիության մեդալի»։