29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում ենԼեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակարանաշինություն և 22 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 19,6 հազար պայթուցիկ նյութ։
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։