Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչներ որակավորված բժշկական օգնություն են ստացել Պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում, այդ թվում՝ ավելի քան 138 երեխա:
Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ՝ տեղակայված շարժական հոսպիտալում որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո: