կարևոր
1086 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-06 09:36

Այսօր հունվարի 6-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 6-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում նշվում է Սուրբ Ծնունդը։

  • 1198՝ թագադրվեց Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։
  • 1822՝ ծնվել է Հենրիխ Շլիմանը, գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտողը (մահ. 1890 թ.)։
  • 1896՝ տեղի ունեցավ «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը. այդ ֆիլմն երբեմն սխալմամբ համարվում է որպես առաջին կինոնկար։
  • 1912՝ Նյու Մեքսիկոն դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։
  • 1938՝ ծնվել է Ադրիանո Չելենտանոն, իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար։
  • 1943՝ խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ մտցվեցին ուսադիրները։
  • 1946՝ ծնվել է Սիդ Բարրեթը, անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր (մահ. 2006 թ.)։
  • 1955՝ ծնվել է Ռոուեն Ատկինսոնը, անգլիացի ճանաչված դերասան՝ հայտնի միսթր Բին բեմական կեղծանվամբ։
  • 1992՝ Արցախը հանրաքվեի միջոցով ընդունեց իր անկախության հռչակագիրը։