17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հաղթել ընտրություններում 8 նահանգում, որտեղ պաշտոնապես պարտություն է կրել: Ջորջիա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ վերահաշվարկի պահանջ ղ ներկայացրել միանգամից 8 նահանգների համար։
Թրամփը հավաքվածներին խոստացել է, որ իրավիճակը կփոխվի մոտ ապագայում: «Տեսեք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, ինչ տեղի կունենա եւ ինչեր կբացահայտվեն»,-ասել է պետության ղեկավարը:
Դոնալդ Թրամփը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները: Բայդենի օգտին քվեարկել է 306 ընտրիչ, իսկ Թրամփի օգտին` 232-ը: Արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից հունվարի 6-ին: Ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին: