կարևոր
1654 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-05 18:43

Թրամփի փեսան օգնել է կարգավորել Սաուդյան Արաբիայի և Քաթարի հարաբերությունները

Թրամփի փեսան օգնել է կարգավորել Սաուդյան Արաբիայի և Քաթարի հարաբերությունները

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներն օգնել է Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ մի շարք այլ երկրների միջեւ համաձայնության գալու հարցում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Համաձայնագիրը կստորագրվի հունվարի 5-ին: Պայմանագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը կվերացնեն Կատարի շրջափակումը, որն, իր հերթին, կհրաժարվի այդ երկրների դեմ հայցերից, հայտնում է Սպիտակ տունը: