կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-05 17:30

Մահվան ելքով պատահար Սպիտակ-Երևան ճանապարհին

Մահվան ելքով պատահար Սպիտակ-Երևան ճանապարհին

Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին հունվարի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«ՎԱԶ-217030»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Տարոն Չախալյանը, մահացել է, իսկ 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: