կարևոր
1064 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-05 11:55

Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 5-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 5-ի տվյալները

Հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 511 թեստավորում, այդ թվում 9300 հակամարմինների թեստով, 5211 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:

Կարանտինային գոտում է գտնվում 377 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 4012 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 763 պացիենտ: