կարևոր
947 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-05 11:33

Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ

Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

ՃՈ-ն հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։