Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ և պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է 414,6 հա-ից ավելի տարածք, 160 կմ-ից ավելի ճանապարհ, 617 բնակարանաշինություն, այդ թվում ՝ ավելի քան 20 սոցիալապես կարեւոր օբյեկտներ, վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթուցիկ առարկա: