կարևոր
1626 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-04 21:09

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,-ասված է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից: