ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Տելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել:
«Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ Mediaport-ը գրել էր․
«Սյունիքի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանցիները հայ զինվոր են առևանգել։
Mediaport-ի Սյունիքի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:
Տեղեկությունը ստացել ենք այսօր առավոտ՝ մի քանի աղբյուրից, Հայաստանի ՊՆ-ից մի քանի ժամ է, չենք կարողանում պարզաբանում ստանալ»: