կարևոր
1168 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-04 17:36

Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ փայի մեջ է․ Տիգրան Քոչարյան

Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ փայի մեջ է․ Տիգրան Քոչարյան

Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է, հա՛յ ժողովուրդ, և ինքը նախկինների խաղն է խաղում․ այս մասին հայտարարեց վերլուծաբան Տիգրան Քոչարյանը մումուլի ասուլիսում:

Այսպես նա պատասխանեց պնդումներին՝ իբր Նիկոլ Փաշինյանը միայն ստորագրել է Արցախը հանձնելու փաստաթղթի տակ, իսկ տարածքներն ավելի վաղ էին տրվել: Տիգրան Քոչարյանը համոզված է, որ մարդը եթե չի ուզում որևէ բան ստորագրել, ապա կարող է ամեն գնով չստորագրել:

Նա նկատեց, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մամուլը չէին դադարում վիրավորական արտահայտություններ տեղալ ՀՀ վարչապետի հասցեին, մինչդեռ որևէ արձագանք առայսօր չի հնչել։ Տիգրան Քոչարյանը սա 3 պատճառով է բացատրում:

«Դու չես կարող քո հովանավորին վիրավորել․ քանի որ կա վարկած, որ Արցախի և Հայաստանի որոշ տարածքների համար գումար է վճարվել, շատ հավանական է, որ դրա համար վիրավորանքները կուլ է տալիս, քանի որ դրանց հետևում կան գումարներ կամ գումարների խոստումներ»,-ասաց նա:

Երկրորդ պատճառը, Քոչարյանի խոսքով, կարող է լինել այն, որ Փաշինյանը սպասարկում է Ալիևի շահերը, և Ալիևն ունի ինչ-որ կոմպրոմատներ համագործակցության, միգուցե ժամանակին Ադրբեջանի համար է աշխատել, տեղեկություններ է փոխանցել, և այդ կոմպրոմատներով շանտաժ են անում:

«Երրորդ՝ ինչ-որ ձևով վախեցրել են ներսից կամ դրսից, ու ինքը գլուխը կախ ենթարկվում է: Այլ տարբերակ չկա, որովհետև յուրաքանչյուր հայ տղամարդ ադրբեջանցու հոխորտանքին կպատասխաներ»,- ասաց Տիգրան  Քոչարյանը: