կարևոր
781 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-04 17:21

Պարգեւ Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի անվտանգության հարցը

ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Այս մասին տեղեկանում են Պարգեւ Սրբազանի ֆեյսբուքյան էջից։

«Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք եւ այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետեւ սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին եւ ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգեւ սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։