Ռուս հետաքննիչները վերաորակավորել են Ադրբեջանի կողմից Ադրբեջան-Հայաստան սահմանին խոցված ռուսական Մի-24-ի մասին գործն ավելի ծանր հոդվածի շրջանակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
«Քրեական գործը, որն ի սկզբանե հարուցվել էր անզգուշությամբ մահվան հանգեցրած թռիչքների խախտման հոդվածի շրջանակում վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի՝ երկու կամ ավելի անձի կանխամտածված սպանություն»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ, եթե առաջին դեպքում նախատեսված էր մինչեւ 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդ դեպքում՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Ընդ որում՝ այդ որոշումը կայացվել է գործի շրջանակում իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում:
Աղբյուրը դժվարացել է ասել՝ որքան կտեւի քննությունը: «Կան որոշակի դժվարություններ․ կասկածյալները գտնվում են ուրիշ պետության տարածքում»,-նշել է զղբյուրը:
Նրա խոսքով՝ հետաքննությունը վարում են Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված ռազմական քննիչները:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սահմանին՝ Երասխի մոտակայքում, խոցել էին ռուս խաղաղապահներին ուղեկցող Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով ուղղաթիռի օդաչուներից մեկը զոհվել էր, երկրորդը՝ վիրավորվել: