կարևոր
2950 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-04 15:19

Լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք. Հրանտ Բագրատյան

Արեւտմյան սահմանից լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս։ Տիգրանաշենը տալուց հետո մենք այլեւս Սյունիք չենք կարող գնալ։ Հայաստանի Հանրապետությունն ավարտվում է Արարատի մարզով»,- ասաց նա։

Բագրատյանի խոսքով՝ Տիգրանաշենից հետո ադրբեջանցիները նույն պայմանը կդնեն նաեւ Մասիս քաղաքի, Երեւանի թամասերից մեկը, որտեղ ապրել են ադրբեջանցիներ. «Մինչդեռ մենք չենք ասելու Բաքվի թաղամասերից մեկը տվեք Հայաստանին, ասող չկա։ Ասողը պիտի Նիկոլ Փաշինյանը լինի, նա կարծում է, որ ինքը պարտվել է, նա վախենում է։ Նա Ալիեւից այնպիսի վախ ունի, ինչպես այն կինը, որին բռնաբարել են եւ ինքը կարծում է՝ հերթական անգամ հանդիպման ժամանակ Ալիիեւն իրեն կբռնաբարի»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։