01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Դեմոկրատ Նեսնսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին: Նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Դեմոկրատական կուսակցության՝ 80-ամյա ներկայացուցիչը ստացել է կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:
Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում: