կարևոր
1222 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-04 12:19

Կորոնավիրուսով վարակման թիվն աշխարհում գերազանցել է 85 միլիոնը

Կորոնավիրուսով վարակման թիվն աշխարհում գերազանցել է 85 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 85 միլիոնը: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Համալսարանի վերջին տվյալներով՝ կորոնավիրուսային վարակով աշխարհում վարակվել է 85 059 632 մարդ, ավելի քան 1,8 մլն մահացել է, գրեթե 48 մլն մարդ ապաքինվել է:

Աշխարհում COVID-19-ի դեպքերի ամենամեծ թիվը հայտնաբերվել է ԱՄՆ-ում՝ ավելի քան 20,6 մլն, այնուհետեւ գալիս է Հնդկաստանը՝ 10,3 մլն, Բրազիլիան, որտեղ ավելի քան 7,7 մլն մարդ վարակվել է, Ռուսաստանը՝ 3,2 մլն եւ Ֆրանսիան, որտեղ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,7 մլն մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: