կարևոր
3100 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-04 11:59

Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին

Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին Yerkirmedia. am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Հայտնաբերված քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում: Իսկ  զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում եւ Կարմրակուճ-Հադրութ հատվածում»,-հայտնել է Թադեւոսյանը։

Հունան Թադևոսյանը հավելել է, որ որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեղակավան (Ջաբրայիլ) եւ Կարմրակուճ։

Նշենք, որ մինչ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։