04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 414 հեկտար տեղանք, շուրջ 160 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 19 հազար պայթուցիկ նյութ:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։