կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-04 09:51

Այսօր հունվարի 4-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հունվարի 4-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հունվարի 4, տարվա 4-րդ օրն է։

  • 1710՝ ծնվել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, իտալացի ականավոր երգահան։
  • 1782՝ մահացել է Անժ-Ժակ Գաբրիելը, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից։
  • 1809՝ ծնվել է Լուի Բրայլը, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակը։ 1896՝ Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։
  • 1915՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը։
  • 1948՝ Մյանման անկախացավ Միացյալ Թագավորությունից։
  • 2004՝ Վրաստանում ավարտվեց «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սաակաշվիլին դարձավ երկրի նախագահ։
  • 2004՝ Աֆղանստանն ընդունեց իր դրոշը։