29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։
Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների-վերախմբավորումների միջոցով։
Խնդրի ռիսկերի մասին բաց տեքստերով նպատակահարմար չեմ համարում խոսել, սակայն օպերատիվ կարգավորումների հարցը մնում է առաջնահերթ։
ՀԳ. Հասկանում եմ, որ այս իշխանություններից լուրջ ակնկալիքներ չկան, սակայն համոզված եմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը գիտակցում է հարցի լրջությունը և իր իսկ մարտական խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ վերջապես կշարժվի»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։