04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»,- գրել է Արա Զոհրաբյանը: